Քաղաքական - Ռուսաստանը պատրատ է շարունակել աջակցել ղարաբաղյան կարգավորմանը. Պուտին

Ռուսաստանը պատրատ է շարունակել աջակցել ղարաբաղյան կարգավորմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել կարգավորման  առանցքային  կողմերի լուծման որոնումներում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի մասով:

«Փաշինյանը տեղեկացրեց մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցով կայացած հանդիպման արդյունքների մասին եւ շնորհակակլություն հայտնեց  ռուսական կողմին բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդական դերի համար», - ասվում է  հաղորդագրությունում:

Բացի այդ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության հարցերը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ