Միջազգային - Իսրայելում ավարտվել են ամերիկյան THAAD ՀՀՊ-ի տեղակայման զորավարժությունները

ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM) ավարտել է Իսրայելում հակահրթիռային պաշտպանության համակարգերի (THAAD) տեղակայման զորավարժությունները: Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը  նշում է, որ մարզումներն իրականացվել են գործնականում «համատեղ օպերատիվ հայեցակարգի» իրականացման շրջանակներում:

Իրենց տեսակով առաջին համատեղ զորավարժություններին մասնակցել է ավելի քան 250 ամերիկացի զինծառայող:

THAAD-ը առաջադեմ շարժական համակարգ է, որը կարող է արագ տեղակայվել աշխարհի ցանկացած կետում՝ հակառակորդի բալիստիկ հրթիռների խոցման համար:

THAAD- ը Իսրայելի հակաօդային պաշտպանության էշելոնային համակարգի բաղկացուցիչ մասն է: Հարկ է նշել, որ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարը մի քանի տարի գործում է ՌՕՈՒ «Նաբատիմ» բազայում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ