Տարածաշրջան - Ալիեւի եւ Էրդողանի համատեղ թեկնածուները Կարսում եւ Իգդիրում պարտվեցին

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխանությունների համար տհաճ անակնկալները շարունակվում են։

Հայաստանի հետ սահմանակից Կարս եւ Իգդիր քաղաքներում շատ քիչ առավելությունով քաղաքապետեր են դարձել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության թեկնածուները։

Հիշեցնենք, որ թուրք քաղաքագետներից մեկը օրեր առաջ հայտարարել էր, որ Ալիեւը Էրդողանից պահանջել էր Հայաստանի հետ սահմանակից Կարս եւ Իգդիր քաղաքներում  պաշտպանել «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուին ընդդեմ «հայամետ» քրդերի։ Որից հետո իշխող կուսակցությունը այդ երկու քաղաքներում թեկնածու չէր առաջադրել եւ հայտարարել էր ազգայնականներին աջակցելու մասին։

Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաղթել է՝ հավաքելով 44 տոկոս, սակայն կորցրել է նախկինում ունեցած քաղաքները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ