Տարածաշրջան - Ստամբուլում քաղաքապետին դեռ չեն պարզել․ բողոքարկվել են մի շարք տեղամասերի արդյունքներ

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում դեռեւս չի հաջողվել պարզել Ստամբուլի քաղաքապետին։

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ  Սադի Գյուվենը հայտնել է, որ Ստամբուլում 84 տեղամասերի արդյունքները բողոքարկվել են, եւ վերահաշվարկը կարող է տեւել 3 օր։ Նա պնդել է, որ այս պահի դրությամբ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն առաջ է 27 հազար ձայնով, սակայն պետք է սպասել ձայների վերահաշվարկին։

Նշենք, որ իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը հայտնել է իր հաղթանակի մասին եւ շնորհակալական պաստառներ փակցրել Ստամբուլի փողոցներում։

Ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն իր հերթին նշել է, որ ինքն է հաղթել եւ հայտնել, որ պաստառների համար դատի է տալու Բինալի Յըլդըրըմին։

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, երկու թեկնածուները ստացել են 48,7 տոկոս ձայն։

 Իշխող կուսակցությունը կրկին հաղթում է ընդհանուր Թուրքիայում, սակայն արդեն կորցրել է Անկարան, որտեղ ընդդիմադիր թեկնածուն է ընտրվել քաղաքապետ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ