Մշակույթ - The New York Times թերթը հայտարարել է դա Վինչիի գլուխգործոցի անհետացման մասին

Թվում է՝ Աբու Դաբիում Լուվր թանգարանը համապատասխանում է համաշխարհային մակարդակի թանգարանի բոլոր պահանջներին: Սակայն Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» գլուխգործոցը կասկածելիորեն բացակայում է, գրում է The New York Times թերթը:

Փոքրաթիվ ստեղծագործություններ են դարձել բուռն քննարկումների առարկա, ինչպես «Աշխարհի փրկիչը» կտավի դեպքում էր: Սկզբում դեբատների թեման հարցն էր՝ պատկանում է արդյոք կտավը Վերածննդի դարաշրջանի հանրահայտ վարպետի վրձնին: Այնուհետեւ բոլոր խոսակցությունները վերաբերում էին գլուխգործոցի արժեքին, երբ անանուն գնորդը, որն, ըստ ասեկոսեների, Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մտերիմներից էր, առաջարկել էր կտավի դիմաց 450 300 000 դոլար:

«Այժմ հարց է ծագում. որտե՞ղ է «Աշխարհի փրկիչը»,-գրում է թերթը:

Նշվում է, որ 2017 թվականի աճուրդից հետո, երբ կտավը վաճառվել էր վերոնշյալ անհավատալի արժեքով, Աբու Դաբիի մշակույթի դեպարտամենտը հայտարարել էր, որ պայմանավորվել էր Աբու Դաբիի Լուվրում նկարը ցուցադրելու մասին, սակայն որոշ ժամանակ անց ցուցադրությունը չեղարկվել էր առանց նախազգուշացնելու: Այժմ մշակույթի դեպարտամենտը հրաժարվում է պատասխանել գլուխգործոցի հետ կապված հարցերին:

Ընդ որում՝ թանգարանում թերթի աղբյուրը տեղեկացրել է, որ նրանք գաղափար չունեն կտավի գտնվելու վայրի մասին:

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Սամվել Մ. Շահինյան-65՝ «Նոր սկիզբ»

Խարկովում բացվել է Ակսել Բակունցի հուշատախտակը

Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվեն Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր

Փարիզում բացվել է Ազնավուրի հուշատախտակը

«Մի նոր էջ Լոռվա պատմությունից». Սամվել Կարապետյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ