Հասարակություն - Սոթք-Քարվաճառ ճանապարհը միակողմանի բաց է․ դեռ խցանման մեջ է ավելի քան 100 մեքենա

Քիչ առաջ Սոթք-Քարվաճառ ճանապարհը միակողմանի բացվել է։ ԱԻՆ փրկարարները շրջանցիկ ուղի են բացել, որպեսզի կուտակված մեքենաները կարողանան շրջանցել ձյան մեջ խրված բեռանատարը։ Այժմ ավելի քան 100 մեքենա դեռեւս խցանման մեջ է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սոթք-Քարվաճառ ճանապարհին խողովակներով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատարը արգելափակվել է ձյան մեջ եւ երկկողմանի փակել ճանապարհը։ Երթեւեկությունը խափանվել էր մոտ 14։30-ին։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ խցանման ահազանգը ստացվել է 15։00-ին, դիմել են «Ճանշինին»՝ հատուկ տեխնիկա տրամադրելու համար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ