Միջազգային - Չինաստանում գործարանի պայթյունի հետեւանքով կա 7 զոհ, 5 վիրավոր

Ցզյանսու նահանգի Կունշան քաղաքի գործարանում հրդեհի եւ պայթյունի հետեւանքով զոհվել է 7, վիրավորվել 5 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով քաղաքի ադմինիստրացիայի հայտարարությանը:

Արտակարգ դեպք է տեղի ունեցել տեղական ժամանակով առավոտյան 7-ին: Հաղորդվում է, որ գործարանի տարածքում այրվել, այնուհետեւ պայթել է բեռնարկղը, որում պահվում էին մետաղի կտորներ:

Դեպքի պատճառը հայտնի չէ:

Ավելի հաղ հաղորդվել էր չինական Ցզյանսու նահանգի քիմգործարանում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետեւանքով զոհվել էր 78 մարդ: Պայթյունն այնքան ուժգին էր, որ չինական սեյսմիկ գործակալությունը գրանցել էր երկրաշարժ այդ նույն նահանգում 2.2 մագնիտուտով եւ 0 մ խորության վրա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ