Միջազգային - Facebook-ում հայտարարել են Ցուկենբերգի որոշ գրառումների անհետացման մասին

Facebook-ում հայտարարել են սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի որոշ գրառումների անհետացման մասին, հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես տեղեկացնում է գործակալությունը՝ վկայակոչելով ընկերությանը, գրառումների անհետացման պատճառը տեխնիկական սխալներն էին:

Ընկերությունում նաեւ հայտնել են, որ պարզ չէ՝ հատկապես որ գրառումներն էին հեռացվել: Նշվում է, որ Ցուկենբերգի գրառումները սխալմամբ հեռացվել էին դեռեւս մի քանի տարի առաջ, եւ, հնարավոր է, դրանց վերականգնմանն ուղղված հսկայական աշխատանքն ապարդյուն էր:

Գրառումների անհետացման մասին առաջին հրապարակումը պատկանում է Business Insider պարբերականին, որտեղ խոսքը վերաբերում էր Ցուկենբերգի 2007-2008 թթ. գրառումներին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ