Սպորտ - MLS. Դիեգո Մարաշլյանը խփել է «Լոս Անջելեսի» 5-րդ գոլը

MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրում «Լոս Անջելեսը» մրցակցի խաղադաշտում 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Սան Խոսեի» նկատմամբ:

«Լոս Անջելեսի» 5-րդ գոլը 67-րդ րոպեին խփել է 21-ամյա ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը: Դա Մարաշլյանի երրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

5 խաղից հետո «Լոս Անջելեսն» ունի 13 միավոր եւ գլխավորում է Արեւմտյան գոտու մրցաշարային աղյուսակը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ