Միջազգային - Սլովակիայում ընտրվել է առաջին կին նախագահը

Շաբաթ փաստաբան Զազունա Չապուտովան հաղթել է Սլովակիայում նախագահական ընտրություններում. 99.96 ընտրատեղամասերի տվյալների հաշվարկի արդյունքում նա հավաքել է ձայների 58.38 տոկոսը, իսկ մրցակիցը՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարոշ Շեֆչովիչը՝ 41.62 տոկոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով հանրապետության վիճվարչությանը:

«Շեֆչովիչը հաղթանակ է տարել միայն հանրապետության արեւելքում՝ Պրեշովսկի շրջանում, հավաքելով ձայների 52.2 տոկոսը, մնացած շրջաններում, այդ թվում՝ Բրատիսլավայում, որտեղ նրա օգտին քվեարկել է ընտրողների 73.1 տոկոսը, հաղթել է Չապուտովան: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 41.2 տոկոսը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Չապուտովան կդառնա Սլովակիայի առաջին կին նախագահը:

Շեֆչովիչը ընտրատեղամասերի 60 տոկոսի արդյունքներին ծանոթանալուց հետո ընդունել է իր պարտությունն ու ծաղկեփունջ ուղարկել Չապուտովային: Հաղթողին նաեւ ջերմորեն շնորհավորել է երկրի ներկայիս առաջնորդ Անդրեյ Կիսկան, որն այդ նպատակով ժամանել էր Բրատիսլավա իր հայրենի Պոպրադա քաղաքից՝ երկրի հյուսիսում գտնվող:

Ինքը՝ Չապուտովան, խոստացել է լինել բոլոր սլովակների նախագահը՝ անկախ քաղաքական հայացքներից, կրոնական համոզմունքներից եւ ազգությունից: Այդ հայտարարությունը նա արել է երկրի քաղաքացիների բոլոր հիմնական լեզուներով:

Ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները կհայտարարվեն կիրակի կեսօրին:

Չապուտովան նախագահական պարտականությունները կստանձնի հունիսի 15-ին՝ Կիսկայի իրավասությունների ժամկետը լրանալուց հետո:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ