Միջազգային - Բարսելոնայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ կատալոնցի արմատական անջատողականների միջեւ

Բարսելոնայի ոստիկանությունը հայտարարել է կատալոնցի արմատական անջատողականների հետ բախման հետեւանքով յոթ մարդու ձերբակալության մասին՝ հայտնում է Associated Press-ը։

Կատալոնիայի շրջանային ոստիկանությունում նույնպես հայտարարել են, որ 5 մարդ, այդ թվում՝ ոստիկանության սպաներ, վնասվածքներ են ստացել։

Երեք ցուցարարներ կալանավորվել են Vox «աջ» կուսակցության հանրահավաքին շտապող մարդու վրա հարձակվելու համար։

Բախումների ժամանակ անջատողականները քարեր են նետել եւ փողոցներում հրդեհել են ծառերը։

Vox-ը փորձում է Իսպանիայում ապրիլի 28-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում մանդատներ վերցնել։ Կուսակցությունը դեմ է Իսպանիայից Կատալոնիայի անջատմանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ