Միջազգային - Ամերիկյան անօդաչու թռչող սարքը հետախուզում է կատարել Ղրիմի ափերին

ԱՄՆ ՌՕՈւ ռազմավարական RQ-4B-40 Global Hawk անօդաչու թռչող սարքը հետախուզում է իրականացրել Ղրիմի ափերի մոտ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով PlaneRadar մոնիթորինգային ռեսուրսին։

Ինչպես նշում է պարբերականը՝ հղում կատարելով նշյալ պորտալին, անօդաչու սարքը թռել է Իտալիայի ավիաբազայից եւ ուղեւորվել դեպի Դոնբասի սահմանազատիչ գիծը։ «Դրանից հետո սարքը հեռացել է Ռուսաստանի սեւծովյան ափի երկայնքով»,- նշում է գործակալությունը։

Վերջին ժամանակներս օտարերկրյա հետախուզական ինքնաթիռների եւ ԱԹՍ-ների գործունեությունը ռուսական սահմանների եւ ռազմական օբյեկտների մոտ ակտիվացել է։ Ռազմական նշանակության օտարերկրյա թռչող սարքերը կանոնավորապես հայտնվում են Բալթիկ ծովում, Ղրիմի շրջանում եւ Կրասնոդարի երկրամասում, ինչպես նաեւ Սիրիայում ռուսական ռազմակայանների մոտ։

Վերջերս ռուսական սահմանների մոտ նկատվել են ոչ միայն ամերիկյան հետախուզող սարքեր, այլ նաեւ Boeing B-52H ռազմավարական միջուկային ռմբակոծիչներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ Վաշինգտոնին կոչ էր արել հրաժարվել նման հետախուզական գործողություններից, սակայն Պենտագոնը պատասխանել է մերժումով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ