Տարածաշրջան - Թբիլիսիի կենտրոնական փողոցներում կարգելվի միկրոավտոբուսների երթևեկությունը

Թբիլիսիի քաղաքապետարանը բեռնաթափում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և պողոտաներում կարգելվի միկրոավտոբուսների երթևեկությունը: «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն:

Նրա պարզաբանմամբ, «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի, միկրոավտոբուսները կդառնան հիմնական տրանսպորտային միջոցների՝ մետրոյի և ավտոբուսների հետ կապող միջոց: Հետևաբար դրանք կենտրոնական փողոցներից և պողոտաներից կտեղափոխվեն քաղաքի շրջանային հատվածներ ու երկրորդական փողոցներ:

«Կենտրոնական փողոցներ ուղևորահոսքը ամբողջությամբ կապահովեն մետրոն և մունիցիպալ տրանսպորտը, որը Թբիլիսիի քաղաքապետարանը թարմացնում է: Փորձում ենք դա իրականացնել առավելագույնս սեղմ ժամկետներում»- հայտարարել է Խմալաձեն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ