Հասարակություն - Ապրիլի 1-ից «Զվարթնոց»-ում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21։00-ից առավոտյան 9։00

«Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին: Ինչպես հայտնում են հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից, հաշվի առնելով վազքուղու փաստացի վիճակը, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ծածկույթի վերանորոգման մասշտաբային աշխատանքներ:

Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կտևեն շուրջ 45 օր:

Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 09:00:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ