Քաղաքական - Մարտի 1-ին Քոչարյանի հրամանով աշխատանքից ազատված 2 դիվանագետի դեսպանի աստիճան է շնորհվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականներ Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել.

Ռուբեն Ռոբերտի Շուգարյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական,

Լևոն Հասրաթի Խաչատրյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական», - ասված է հրամանագրում։

Հիշեցնենք՝ 2008 թվականին մի շարք դիվանագետներ հայտարարություն էին տարածել, որին հետևեցին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, ըստ որի` Արմեն Բայբուրդյանը, Ռուբեն Շուգարյանը և Լևոն Խաչատրյանը ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից և զրկվել դիվանագիտական աստիճաններից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ