Քաղաքական - «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»-ի փոխարեն լինելու է «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Տոնոյանը՝ Նյու Յորքում

Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը փոխում է, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,-ասել է նախարարը: 

«Ոչ մի բան չի զիջվելու: Հնարավոր են կոմպրոմիսներ»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ Հայաստանը ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները:

«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ