Քաղաքական - Բանակում մահացության աստիճանը պետք է ամեն կերպ կրճատել, բայց իսպառ վերացնել հնարավոր չէ. Դավիթ Տոնոյան

Բանակում մահացության աստիճանը պետք է ամեն կերպ կրճատել, չնայած, իսպառ վերացնել հնարավոր չէ: Այս մասին, Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Անխուսափելի է, զենքով են, երիտասարդ են եւ պայմանները, որտեղ իրենք գործում են այս պահին, զուտ տնտեսական պատճառներով հնարավոր չէ այն վիճակի հասցնել, որ նման բաներ չլինեն»,-ասել է նա:

Նախարարն ընդգծել է՝ կարեւոր է պայքարել կրիմինալ բարքերի դեմ, որոնց դրսեւորումներից մեկը բացահայտվել էր Մեղրիի զորամասերից մեկում. «Զորամասում այնքան էին լկտիացել, որ կանեփ էին աճեցնում»:

Դավիթ Տոնոյանը նաեւ կողմ է արտահայտվել բանակում կանանց դերի բարձրացմանը:

Ինչ վերաբերում է բանակում իրականացվող ծրագրերի իրականացման մեջ Սփյուռքի դերին, հիմնականում նվիրատվությունների տեսքով, պաշտպանության նախարարն ընդգծել է. «Ամենաչսիրած բանը Զինված ուժրում հանգանակության խնդիրներն են: «Մեզ՝ զինվորականներին, սովորեցնում են չխնդրել, չվախենալ»:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ