Միջազգային - Կարմիր խաչը կզբաղվի Վենեսուելային մարդասիրական օգնություն մատակարարելով

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժումը (IFRC) հայտարարել է Վենեսուելային բժշկական օգնություն մատակարարելու մասին, տեղեկացրել է կազմակերպության ղեկավար Ֆրանչեսկո Ռոկան, հաղորդում է ՄԿ-ն՝ հղում կատարելով IFRC-ի կայքին։

Նա նշել է, որ IFRC-ը կզբաղվի հնարավորությունների ընդլայնմամբ լատինաամերիկյան հանրապետությանն առողջապահության ամբողջ ոլորտում օգնելու համար, որպեսզի «օգնությունն ավելի անկախ, անարգել եւ անաչառ դարձվի» եւ որպեսզի այն ընդգրկի բնակչության չպաշտպանված խավերին։

Մինչ այդ Վենեսուելան գործողության մեջ էր մտցրել երկրի առողջապահության համակարգի խթանման ծրագիր։ Նաեւ հայտնի էր դարձել Վենեսուելային Ռուսաստանից բժշկական մոդուլներով մարդասիրական օգնության առաքման մասին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ