Քաղաքական - ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են Փաշինյան-Ալիեւ հանդիպումը

Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջեւ:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի միջեւ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները:

Անդրադարձ է եղել նաեւ մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձեւավորված օրակարգի հետագա իրականացման հետ կապված հարցերին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ