Միջազգային - Boeing 737-ը չնախատեսված վայրէջք է կատարել գարշահոտության պատճառով

United Airlines-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վաշինգտոնի օդանավակայանում անտանելի գարշահոտության պատճառով, տեղեկացնում է Լենտա-Ռու-ն՝ հղում կատարելով Fox News-ին։

Միջադեպը տեղի է ունեցել Boeing 737 ինքնաթիռում, որը Վաշինգտոնից Սան Ֆրանցիսկո էր ուղեւորվում։ Վայրէջքից հետո ինքնաթիռին սպասում էին փրկարարները, քանի որ մի քանի մարդկանց բժիշկների օգնություն էր պետք։ Արդյունքում՝ յոթ մարդ հիվանդանոց տեղափոխվեց։

Ուղեւորներից մեկը պատմել է, որ գարշահոտությունը հիշեցնում էր «վառելիքի հոտ», եւ այն ավելի ուժեղացավ, հենց որ ինքնաթիռն օդ բարձրացավ։

Նրա խոսքով՝ որոշ ուղեւորներ դժգոհում էին շնչառության հետ կապված խնդիրներից եւ անգամ կրծքի շրջանում առաջացած ցավից։ Նա նաեւ ավելացրել է, որ ուղեւորափոխադրողը խոստացել է ծածկել տուժածների բուժօգնության ծախսերը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ