Տարածաշրջան - Էրդողանի փեսան համայնքային ընտրություններից հետո տնտեսության մեջ նոր դարաշրջան է խոստանում

Մարտի 31-ին համայնքային ընտրություններից հետո Թուրքիան արագորեն կմտնի տնտեսական իրավիճակի կարգավորման գործընթացի մեջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի փեսա, երկրի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, փոխանցում է Hurriyet-ը: Նրա խոսքով՝ Թուրքիայում ընտրություններից հետո 4,5 տարի չի լինի նոր ընտրությունների հարց, եւ երկիրն արագ կանցնի նոր դարաշրջան:

«Ընտրություններից հետո Թուրքիան կմտնի բարեփոխումների ժամանակաշրջան, որտեղ տնտեսական վերահաշվեկշռման շրջանի դրական արդյունքներ կլինեն»,- նշել է նա:

Տնտեսական բարեփոխումների մասին կհայտարարվի մինչեւ ապրիլի 8-ը մեկ շաբաթվա ընթացքում: Նրա խոսքով՝ Թուրքիան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի իր ֆինանսական համակարգի ամրապնդման համար: Ինքնուրույն քայլեր է ձեռնարկում նաեւ Կենտրոնական բանկը, շեշտել է Ալբայրաքը:

«Թուրքիայում վերջին օրերին տեղի են ունենում արժութային փոխարժեքի տատանումներ՝ հիմնված սպեկուլյատիվ տեղեկատվության վրա»,- ասել է նա: Ալբայրաքը նշել է, որ իրենց տնտեսագետ համարող որոշ մարդիկ տարբեր ուղիներով ապատեղեկատվություն են տարածում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ