Քաղաքական - Ոչ ոք հեշտությամբ չի հանձնվում. գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է, հայկական կողմն ուղարկել է անհրաժեշտ փաստաթղթերը եւ սպասում է պատասխանի։ Այս մասին այսօր՝ մարտի 29–ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Հարցին, թե ինչու՞ է ձգձգվում Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը, Դավթյանը պատասխանեց. «Նմանատաիպ գործընթացների պրակտիկան ցույց է տալիս, որ տվյալ ժամանակահատվածը դեռեւս անհանգստացնող չէ»։

Ըստ Դավթյանի՝ արտահանձնման հարցը տարբեր նրբություններ ունի.

«Տվյալ երկրի իրավասու մարմինը պետք է որոշում կայացնի, հետո այդ որոշումն անձը նույն ատյաններով բողոքարկելու հնարավորություն ունենա»,–ասաց նա։

Գլխավոր դատախազի խոսքով՝ այլ երկրների կողմից հետախուզվողներին   հայտանաբերելու եւ Հայաստանից արտահանձնելու դեպքեր են լինում, որ մինչեւ 1 տարի են տեւում։

«Որպես կանոն, ոչ ոք այդպես հեշտությամբ չի հանձնվում»,–ասաց գլխավոր դատախազը։

Հիշեցնենք, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2018թ. հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: 2018թ. հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

 

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ