Սպորտ - «Արսենալը» փոխարինող է գտել Ռեմզիին

Լոնդոնի «Արսենալը» շարունակում է փոխարինող փնտրել ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզիին, որն այս մրցաշրջանի ավարտից հետո անվճար կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»։

Marca-ի համաձայն՝ անգլիական ակումբի տրանսֆերային ցուցակում հայտնվել է իսպանական «Էյբարի» կիսապաշտպան Ժոան Ժորդանը, որի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020-ի ամառ։ 24-ամյա իսպանացու կլաուզուլան կազմում է 15 միլիոն եվրո։

Ժոան Ժորդանը կատալոնական «Էսպանյոլի» սան է, իսկ «Էյբարում» խաղում է 2017-ից։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 27 խաղի, դարձել 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ