Տնտեսություն - «ՀԴՄ ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործունեության սահանափակումը կազատականացնի դաշտը. Անանյան

«ՀԴՄ ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործունեության սահանափակման որոշումը կառավարության երեք որոշումների փաթեթ է, որն ուժի մեջ է մտնելու հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու սահմանափակմանը, որը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման ամսվանը հաջորդող յոթերորդ ամսի մեկից: Այդ մասին այսօր՝ մարտի 29-ին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Դրա նպատակը նա է, որ մենք դեռեւս ունենք չբավարարված հայտեր, եւ այդ հայտերը բավարարելու համար, ՀԴՄ մեքենաների նոր խմբաքանակ ձեռք բերելու եւ այդ հայտերն ամբողջությամբ բավարարելու համար որոշակի ժամանակ էր անհրաժեշտ եւ մեր գնահատմամբ դա վեց ասվա ժամանակահատվածն է»,- նշեց Անանյանը:

ՊՈԱԿ-ը դադարեցնելու է իր ձեռնարկատիրական գործունեությունը ամբողջությամբ, երբ որ այդ անցումային ժամանակաշրջանը կանցնի, եւ բացառապես զբաղվելու է երեք գործառույթով. սահմանամերձ բնակավայրերում եւ համայնքներում գործունեություն իրականացնող եւ հարկ վճարողներին տրամադրելու է անվճար ՀԴՄ-ներ, եւ իրականացնելու է ՀԴՄ-ների անվճար սպասարկում: Եւս մեկ գործառույթ էլ կա. այն տնտեսավարողները, ովքեր ցանկություն կունենան ոլորտում գործունեություն ծավալել եւ ներմուծել ՀԴՄ-ներ, վաճառել եւ տեխնիկական սպասարկում իրականացնել, ապա այդ ՀԴՄ-ների տեխնիկական պարամետրերի, հնարավորությունների համապատասխանության վերլուծություն պետք է իրականացնի ՊՈԱԿ-ը եւ համապատասխանության եզրակացությունը պետք է հրապարակի ՊԵԿ-ի պաշտոնական կայքում, որպեսզի ՀԴՄ ձեռք բերող անձինք իմանան, որ այդ մոդելի տվայլ ՀԴՄ-ն տեխնիկական պայմաններով համապատասխանող եզրակացություն ունի: Անանյանը դժվարացավ կանխատեսել, թե դաշտի ազատականացման արդյունքում ՀԴՄ-ների գները կթանանան, թե՝ ոչ. «ՀԴՄ-ների գները չենք ուսումնասիրել, քանի որ ոլորտի ազատականացման իմաստն այն է, որ ՀԴՄ-ների թե գները, թե դրանց տեխնիկական սպասարկման գներն ամբողջությամբ որեւէ ձեւով պետության կամ պետություն ներկայացնող մեկ այլ կառույցով չի վերահսկվելու:

Այս պահին կան շուրջ տաս կազմակերպություններ, որոնք եկել են եւ չբացահայտման պայմանագիր են կնքել ՊՈԱԿ-ի հետ, քանի որ իրենց պետք է ուսումնասիրեն մեր տրամադրած ՀԴՄ-ների սպասարկման ծրագրային ապահովումները, որպեսզի ներկրվելիք ՀԴՄ-ները կարողանան աշխատել մեր ցանցի հետ: Ենթադրում եմ, որ մոտ ապագայում այդպիսի կազմակերպությունների թիվը կշատանա»: Նա նաեւ նշեց, որ արդեն կան ՀԴՄ ներմուծած կազմակերպություններ, որոնք աշխատում են ՊՈԱԿ-ի մասնագետների հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ