Հասարակություն - Երեւանում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման 5-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում

Մարտի 29-ին Երեւանում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման 5-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում: Միջոցառումները սկսվեցին հայկական ծագմամբ ռուս ծովանկարիչ, Ղրիմում ստեղծագործած Հովհաննես Այվազովսկու հուշարձանին ծաղիկներ դնելուց: Դրանից հետո Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի ֆոյեում բացվեց «Ժողովրդի կամքի ուժը» խորագրով ֆոտոցուցահանդես, որը նվիրված է Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման 5-ամյակին:

Այնուհետ տեղի կունենա «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ժամանակակից միջազգային պրակտիկայում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով գիտագործնական համաժողով:

Միջոցառմանը կմասնակցեն Ղրիմի Հանրապետության Նախարարների խորհրդի (Կառավարություն) փոխնախագահ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ-ից նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, մի շարք գիտնականներ եւ հասարակական, քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք, որ 2014 թ. մարտին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման մասին հանրաքվե անցկացվեց: Հանրաքվեի մասնակիցների 95,5 տոկոսը կողմ քվեարկեց:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ