Միջազգային - Facebook-ը Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին փոխում է քաղաքական գովազդի տեղադրման կանոնները

Facebook-ը հայտարարել է Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների նախաշեմին քաղաքական գովազդ տեղադրելու կանոնների մեջ փոփոխությունների մասին, փոխանցում է AFP-ն:

«Մենք ներդնում ենք մի քանի նոր գործիքներ, որոնք կօգնեն հասնել 2 առանցքային նպատակի՝ արտասահմանյան միջամտության համար առցանց գովազդի օգտագործման կանխումը եւ քաղաքական ու թեմատիկ գովազդի բոլոր տեսակների թափանցիկության մեծացումը»,- նշել է Facebook-ի գլոբալ քաղաքական որոշումների հարցերով փոխնախագահ Ռիչարդ Ալանը:

Մայիսի 23-26-ին Եվրոպայում նախատեսված նախընտրական արշավի ժամանակ Facebook-ում կամ Instagram-ում կկիրառվեն հետեւյալ առանցքային միջոցները.

- ԵՄ-ից բոլոր գովազդատուները պետք է քաղաքականության հետ կապված գովազդի ցուցադրման համար իրենց երկրում իրավազոր լինեն, այս քայլը կխոչընդոտի երկրի սահմաններից դուրս հնարավոր միջամտությանը:

- Քաղաքականության հետ կապված բոլոր հայտարարությունները պետք է հստակ նշված լինեն, ներառյալ այն, թե ով է վճարում հայտարարության համար՝ նշելով կոնտակտային տվյալները:

Ալանը, սակայն, նշել է, որ այս փոփոխությունները չեն կարողանա ամբողջությամբ կանխել չարաշահումը: «Մենք դիմակայում ենք խելացի, կրեատիվ եւ լավ ֆինանսավորվող հակառակորդներին, որոնք իրենց մարտավարությունը փոփոխում են, բայց մենք հավատում ենք, որ այս միջոցները կօգնեն կանխել Facebook-ի միջոցով ընտրություններին ապագա միջամտությունը»,- ասել է նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ