Մամուլ - Կառավարությունը իրավական հիմք է ստեղծում Ամուլսարի շահագործման արգելման համար

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Սեւանա լճի մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքների նախագծում:

Այս փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ Կեչուտի ջրամբարը մտցվում է Սեւանա լճի ջրահավաք ավազանի մեջ: Կեչուտի ջրամբարը գտնվում է Ամուլսարի հարեւանությամբ, եւ եթե այս փոփոխությունն իրականացվի, ապա Ամուլսարի շահագործումը ինքնըստինքյան կդառնա հակաօրինական, քանի որ այն անմիջական ազդեցություն կունենա Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման եւ բարելավման վրա:

Պարզ ասած՝ կառավարությունը իրավական հիմք է ստեղծում Ամուլսարի շահագործման արգելման համար»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ