Հասարակություն - Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն եւ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սեւանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապրհներին եւ Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են: Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ