Քաղաքական - Ընթանում է կառավարության նիստը. օրակարգում 42 հարց է, որից 31-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 29-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 31-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

 

Ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը սահմանելու մասին,

«Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև» համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

«Էֆարվի Մասրիկ» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքի միջոցով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին,

7 անձի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին,

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին եւ այլ հարցեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ