Միջազգային - Նատալի Լուազոն դեմ է այն երկրների հետ առեւտրային համաձայնագրերին, որոնք չեն ստորագրել Փարիզի համաձայնագիրը

Եվրախորհրդարանի ընտրություններում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական քարոզարշավի ղեկավար  Նատալի Լուազոն դեմ է  դեմ է այն երկրների հետ առեւտրային համաձայնագրերին, այդ թվում ԱՄՆ-ի, որոնք չեն ստորագրել Փարիզի համաձայնագիրը, հաղորդում է Reuters- ը:

«Մենք համաձայնագիր չենք ստորագրի այն երկրի հետ, որը դուրս է եկել  Փարիզյան համաձայնագրից», - BFM TV-ին տված հարցազրույցում ասել է նա:

 

Լուազոն հրաժարական է տվել Եվրոպական հարցերով նախարարի պաշտոնից Եվրախորհրդարանի ընտրություններում առաջադրվելու համար:

Եվրոպական հանձնաժողովը, որը առեւտրային գործարքների մասին  բանակցություններ է վարում ԵՄ 28 երկրների անունից, կառավարություններին հաստատման համար երկու բանակցային մանդատ է ներկայացրել, մեկը` արդյունաբերական ապրանքների սակագները նվազեցնելու մասին, մյուսն այն մասին, որ ընկերություններին հեշտ լինի  Ատլանտիկայի երկու կողմերում իրենց արտադրանքը վաճառելու համար ներկայացնել:

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել Կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից:

Թրամփը գլոբալ տաքացումը «մոլորություն» է համարում է եւ կարծում է, որ այդ համաձայնագիրը ոտնահարում է ամերիկյան բիզնեսի շահերը:

Փարիզի համաձայնագիրը Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մաս է, որը 2020-ից կարգավորելու  է մթնոլորտում ածխաթթու գազի նվազեցման միջոցները:

Համաձայնագրի նպատակը (2-րդ հոդվածի համաձայն) «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի «իրականացումն է», մասնավորապես, 2 ° C-ից ցածր պահպանել գլոբալ միջին ջերմաստիճանի աճը եւ «ջանքեր գործադրել» 1.5 ° C  չափով ջերմաստիճանի բարձացումը կանխելու համար:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ