Միջազգային - Չինաստանը ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցություններում աննախադեպ առաջարկություններ է արել

Չինաստանը ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցություններում աննախադեպ առաջարկություններ է արել մի շարք հարցերի, այդ թվում տեխնոլոգիաների հարկադիր փոխանցման կապակցությամբ՝ հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին։

Նրանց խոսքերով, կողմերը շարունակում են գործարքի հասնելու ճանապարհին մնացած խոչընդոտների հաղթահարման նպատակով աշխատանքները, որպեսզի վերջ դրվի ձգձգվող առեւտրային պատերազմին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարի 250 մլն դոլարի տուրքեր էր սահմանել չինական ներկրվող ապրանքների վրա, որպեսզի ստիպի Չինաստանին փոփոխել իր մոտեցումը մնացած աշխարհի հետ բիզնեսի վարմանը եւ չինական տնտեսությունն ավելի բաց դարձնել ամերիկյան ընկերությունների համար։

Պեկինին առաջադրված պահանջների թվում Թրամփը նշել էր ԱՄՆ մտավոր սեփականության պարբերաբար գողության դադարեցումը եւ ամերիկյան տեխնոլոգիաների հարկադիր փոխանցումը չինական ընկերություններին։

Անցյալ շաբաթ Թրամփը ասել էր, թե Վաշինգտոնը կարող է «զգալի ժամանակով» պահպանել չինական ապրանքների վրա տուրքերը, որպեսզի երաշխավորվի Պեկինի կողմից առեւտրային պոտենցիալ համաձայնագրի պահպանումը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ