Միջազգային - ԱՄԷ-ն արաբական երկրներին կոչ է անում փոխել Իսրայելի հետ հարաբերությունները

Արաբական երկրների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները պետք է փոփոխվեն հանուն պաղեստինցիների հետ խաղաղության հաստատման առաջընթացի։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ ԱԳ նախարար Անվար Գարգաշը՝ հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքերով, Իսրայելի հետ երկխոսությունից հրաժարվելու շատ արաբական երկրների որոշումը տասնամյակների ընթացքում բարդացրել է խնդրի լուծումը՝ հայտնում է The National թերթը։ Գարգաշը նաեւ ասել է, թե անհրաժեշտ է տարբերակել «քաղաքական խնդիրները եւ կապի բաց գծերի ապահովումը»։

ԱՄԷ-ն եւ Պարսից ծոցի մյուս երկրները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարության ճանաչումը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ