Քաղաքական - Նախագահ Սարգսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 28-ին, աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ: 

Նախագահն անմիջական զրույց է ունեցել երիտասարդների հետ, պատասխանել երկրի զարգացման տեսլականին, տնտեսության հեռանկարային ոլորտներին վերաբերող նրանց հարցերին, ինչպես նաև լսել երիտասարդների կարծիքներն ու տեսակետները:

Ընդգծելով երիտասարդների՝ որպես վաղվա առաջնորդների դերը՝ նախագահը կարևորել է նրանց մասնակցությունն ու ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր բնագավառներում:

Նախագահը նշել է, որ երկրի առաջընթացն ապահովող բոլոր ոլորտներում պետք է ձգտել լինել լավագույնը, իսկ դրան հասնելու հիմնավոր ճանապարհը կրթությունն է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ