Քաղաքական - ԱԱԾ-ն հաստատում է` դատավոր է ձերբակալվել

Հաստատում եմ մամուլում տարածված այն տեղեկությունը, որ դատավոր է ձերբակալվել: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը:

Ճշտող հարցին` որ դատավորի մասին է խոսքը, Գալստյանն ասաց, որ անուն տալ այս պահին չի կարող, միայն կարող է հաստատել, որ դատավոր, այո, ձերբակալվել է:

Գալստյանը հավելեց, որ առաջիկայում ԱԱԾ-ն լրացուցիչ պարզաբանում կներկայացնի:

Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով դատավոր է ձերբակալվել: Հայտնի է, որ կասկածյալը դատավոր Գագիկ Հեբոյանն է, որը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ