Քաղաքական - ՔՊ–ն ի՞նչ գործ ունի երկրապահում. Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության կազմում հնարավոր է լինեն Քառօրյա պատերազմի մասնակիցներ։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե նոր ձեւավորվելիք վարչության կազմում լինելու են ՔՊ–ականներ, Միքայելյանն արձագանքեց.

«ՔՊ–ն ի՞նչ գործ ունի երկրապահում, կգա ժամանակ եւ կտեսնեք, եթե ես ընտրվեմ նախագահ, վարչությունը ձեւավորվի, կտեսնեք՝ ովքեր կլինեն եւ մատնացույց կանեք»,–ասաց նա՝ հավելելով, որ հետագայում վարչության կազմում հնարավոր է լինեն Քառօրյա պատերազմի մասնակիցներ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ