«Տեսակետ» մամուլի ակումբ - Ասուլիսի Թեման

Մարտի 29-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Համահայկական թելադրություն» նախագծի կազմակերպիչ «Բաց կրթություն» ՀԿ տնօրեն Հայկ Դավեյանը և Երևանի հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանը: Թեման՝ «Մարտի 30-ը՝ Համահայկական թելադրության օր: Որն է նախագծի նպատակը, ովքեր կարող են մասնակցել թելադրությանը, և որոնք են «Համահայկական թելադրության» այս տարվա առանձնահատկություններն ու նախագծի անցկացման առավելությունները»:

 

Ժամը 12.00 հյուրերն են «Ծիծեռնակի» խմբագիր Անուշ Վարդանյանը, «Կանչի» խմբագիր Վարուժան Մնացականյանը և «Աղբյուրի» խմբագիր Թադևոս Տոնոյանը: Թեման՝ «Մանկապատանեկան մամուլի տենդեր. ինչու՞ են մրցույթից դուրս մնացել «Ծիծեռնակը», «Կանչը» և «Աղբյուրը»: Ի՞նչ են ասել խմբագիրներին ԿԳՆ-ից, և ի՛նչ է պարզվել իրականում»:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալաքյանը և 19 պոլիկլինիկայի բժիշկներ, ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը, մանկաբարձ-գինեկոլոգ, նախկին մանկական գինեկոլոգ Մարինա Վիրաբյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ստեփանյանը: Թեման՝ «Ինչպե՞ս է իրականացվում առողջապահության նախարարի հրամանը պոլիկլինիկաներում և առհասարակ՝ 19-րդ պոլիկլինիկայում: Ինչու՞ են բժիշկներին ազատում աշխատանքից, ովքե՞ր են փոխարինում նրանց, և ի՞նչ իրավիճակ է այս պահին»:     

 

Ժամը 13.00 հյուրն է ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը: Թեման՝ «Գլոբալ տաքացման հետևանքով երկրագնդի էկոկլիման շուտով կդառնա անվերահսկելի. ինչ եղանակ է սպասվում մեր երկրում և աշխարհում: Բանախոսի պնդմամբ՝ ինքը դեռ 2 տ. առաջ կարող էր դադարեցնել ու դանդաղեցնել գլոբալ տաքացման ավերիչ երևույթն աշխարում»:    

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ