Հասարակություն - Եղանակը Հայաստանում. լեռներում եւ նախալեռներում սպասվում է առատ ձյուն

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացրել է, որ մարտի 29-ին եւ 30-ին Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում, Սեւանա լճի ավազանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռներում, Սյունիքի եւ Արցախի նախալեռներում սպասվում է առատ ձյուն, տեղ-տեղ՝ մրրիկ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Մարտի 31-ին ցիկլոնի ազդեցությունը կթուլանա, բայ տեղումները կշարունակվեն։

Հայաստանում մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով, հովիտներում՝ անձրեւի։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 3-8մ/վ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում են տեղումներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +6+8։

Օդի ջերմաստիճանը մարզերում

Շիրակում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +2+5,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-3,  

Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-3,  

Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+4,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-3, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +4+6,

Արարատում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +6+8,  

Արմավիրում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +6+8,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +6+8,

Սյունիքի հովիտներում գիշերը +2+5, ցերեկը՝ +7+10,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ 0+5,

Արցախում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +3+6։

 

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ