Սպորտ - ՊՍԺ-ն պատրաստ է տարեկան 40 միլիոն եվրո վճարել Մբապեին

ՊՍԺ-ն մտադիր է պահպանել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին:

El Mundo-ի համաձայն՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել 20-ամյա ֆուտբոլիստին, որպեսզի կանխի նրա տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»: Այդքան աշխատավարձ այժմ ստանում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Բացի այդ, ՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր կնքել բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մբապեն կարող է «Ռեալ» տեղափոխվել 2020-ի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 31 գոլի եւ 15 գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիացի հարձակվողը 2017-ի ամռանը «Մոնակոյից» է տեղափոխվել ՊՍԺ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ