Միջազգային - Սիրիան ԱՄՆ-ին առաջարկել է իր երկու նահանգները Իսրայելին տալ

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ԱՄՆ-ին առաջարկել է Գոլանի բարձունքների փոխարեն Իսրայելին տալ իր երկու նահանգները` Հյուսիսային եւ Հարավային Կարոլինան: Այս մասին նշված է կազմակերպության կայքում:

Նա ընդգծել է, որ Գոլանի բարձունքները միշտ պատկանել են եւ պատկանելու են Սիրիային: Մշտական ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնի գործողությունները պատմությունը, աշխարհագրությունը եւ մարդկության խիղճը մանիպուլացնելու փորձ է:

Ջաֆարին նաեւ նշել է, որ Իսրայելի կողմից Գոլանի օկուպացիան իրական սպառնալիք է միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը: Դամասկոսը, նշել է նա, իրեն իրավունք է վերապահում հարցը ուժային մեթոդներով լուծել:

ԱՄՆ-ն տարածքն Իսրայելին պատկանելու մասին հայտարարել էր մարտի 25-ին: Վաշինգտոնի որոշմանը դեմ էին հանդես եկել Սիրիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Չինաստանը եւ Ռուսաստանը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել էր, որ Սիրիային Գոլանի պատկանելիությունը հաստատվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի 497 բանաձեւով: Դամասկոսը խոստացել է հնարավոր բոլոր միջոցներով վերադարձնել Գոլանի բարձունքները, հաղորդում է Lenta-ն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ