Քաղաքական - ԵԽԽՎ նախագահի մասնակցությամբ Երեւանում բացվել է «Եվրոպայի հրապարակը»

ԵԵԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեի մասնակցությամբ այսօր՝ մարտի 28-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայի տարածքում բացվեց Եվրոպայի հրապարակը։

Հրապարակի բացմանը մասնացկում էին նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Երեւանի ավագանու անդամներ։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Եվրոպայի հրապարակի անվանակոչումն ու բացումը նվիրված է այս տարի նշվող Եվրոպայի խորհրդի հիմնադրամ 70-ամյակին։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին ընդառաջ խորհրդանշական է «Եվրոպայի հրապարակի» անվանակոչումը: «Անկախությունից հետո վերջին 28-տարիների ընթացքում Հայաստանը, նվիրված լինելով  համաեվրոպական արժեքներին, շարունակում է կառուցել եվրոպական ուղղությամբ իր համագործակցությունը: Իր գոյության 70-տարիների ընթացքում Եվրոպայի խորհուրդը իրապես հաջողությամբ է կրել եվրոպական արժեհամակարգի հանդեպ պատասխանատվության իր կոչումը եւ շարունակում է ծավալել իր մարդակենտրոն գործունեություն»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Երեւանում գտնվող՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեն շեշտեց, որ Եվրոպան զուտ աշխարհագրական հասկացություն չէ, այլ ավելին, մի երեւույթ՝ ինչը իր շուրջն է համախմբել տարբեր լեզուներով խոսող, բայց նույն գաղափարների տեր մարդկանց:

«Եվրոպայի հրապարակը» հիշեցումն է նրա, որ Եվրոպան ոչ թե վերացական կոնցեպցիա է, այլ համակարգ, որը ներառում է մեր բոլորի ազատությունները եւ իրավունքները»,-ասաց Լիլիան Մորի Պասկիեն:

Միջոցառմանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով «Եվրոպայի հրապարակի» վկայագիրը հանձնեց ԵԽԽՎ նախագահին՝ ազդարարելով հրապարակի բացումը:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ