Քաղաքական - Լեւոն Երանոսյանի գործն ուղարկվեց դատարան

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործն ուղարկվել է դատարան։

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Հարություն Մանուկյանին:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախկին փոխոստիկանապետը չի ընդուոնւմ առաջադրված մեղադրանքը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ