Քաղաքական - Ի՞նչ դասախոսություն է կարդացել Տիգրան Ավինյանը բանակի հրամանատարների համար

Պաշտպանության նախարարությում իմ դասախոսությունը վերաբերում էր ներառական տնտեսությանը, ինչպես նաեւ «Աշխատիր, Հայաստան» ծրագրին։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

«Պաշտպանության նախարարության կողմից նախաձեռնված դասախոսությունների մասին է խոսքը։ Իմ դասախոսությունը վերաբերում էր ներառական տնտեսությանը, ինչպես նաեւ «Աշխատիր, Հայաստան» ծրագրին»,–նշեց նա։

 Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրան Ավինյանը Պաշտպանության նախարարությունում ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում հանդես էր եկել դասախոսությամբ: Սա քննադատության ալիք էր բարձրացրել սոցցանցերում. օգտատերերը տարակուսանք էին հայտնում՝ ինչպես է բանակում չծառայած Տիգրա Ավինյանը դասախոսություն կարդացել գեներալների համար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ