Միջազգային - Մադուրոն հայտարարել է Ռուսաստանի հետ 20 համաձայնագիր ստորագրելու մասին

Ռուսաստանը եւ Վենեսուելան մտադիր են ապրիլին մոտ 20 համաձայնագիր ստորագրել համագործակցության տարբեր ոլորտներում, ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ապրիլին տեղի կունենա Ռուսաստանի եւ Վենեսուելայի միջեւ միջկառավարական համագործակցության բարձր մակարդակի աշխատանքային խորհրդաժողով։ «Մենք կստորագրենք ավելի քան 20 փաստաթուղթ տնտեսության, առեւտրի, մշակույթի, էներգետիկայի եւ կրթության ոլորտներում համագործակցության մասին»,- ասել է նա։

Վենեսուելայի նախագահի խոսքով՝ երկու երկրների միջեւ կապն ուժեղացել է վերջին 20 տարիներին։ «Մեր համագործակցությունը փոխշահավետ է, եւ ժամանակի ընթացքում մեր հարաբերություններն ավելի կբարելավվեն»,- կարծում է նա։

Նշենք, որ ընդդիմության առաջնորդ, Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։ ԱՄՆ-ը, Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ Գուայդոյին ճանաչել են Վենեսուելայի նախագահ։ Ռուսաստանը եւ Չինաստանը երկի օրինական նախագահ են ճանաչում Նիկոլաս Մադուրոյին։ 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ