Տնտեսություն - ՊԵԿ-ը ներդրել է մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգ

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մեծ ծավալի տվյալների(Big Data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս ռիսկերի վերլուծության եւ կառավարման ընթացքում օգտագործել տարատեսակ կառուցվածքի շտեմարաններ՝ առանց ծավալի եւ ձեւաչափի սահմանափակումների: Մաքսային եւ հարկային ոլորտների վերաբերյալ կատարել եւ ցուցադրել մեծածավալ  վերլուծություններ եւ հաշվետվություններ՝ հաշված րոպեների ընթացքում:

Մասնագետների դիտարկմամբ՝ մեծ ծավալի տվյալների շտեմարանը բավականին ճկուն  գործիք է:

Այն հնարավորություն է տալիս ավելի արագ եւ արդյունավետ ներկայացնել տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվական բազայի տվյալները, մակրո եւ միկրո հարթություններում իրականացնել տնտեսական վերլուծություններ, տարբեր հարկատեսակների վերաբերյալ կազմել հաշվետվություններ:

Անալիտիկ հաշվետվությունների համակարգի գործարկումը կարեւորվում է ոչ միայն կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման, այլեւ բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից:

Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների եւ ռիսկերի կառավարման նորարարական մոտեցումներով ձեւավորված գործիքակազմը հնարավորությոuն է տվել  թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նպաստելով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների ֆիզիկական զննման դեպքերի քանակի եւ տեսակարար կշռի նվազեցմանը: Այսպես, եթե 2018-ի 3-րդ եռամսյակում զննման դեպքերի քանակը կազմել է 5975, ապա  4-րդ եռամսյակում՝ 4848: Իսկ տեսակարար կշիռն ընդհանուր դեպքերի մեջ 12.8 տոկոսից դարձել է 7.5 տոկոս:

Ի դեպ, տեղեկատվությունը եռամսյա պարբերությամբ թարմացվում եւ տեղարդվում է ՊԵԿ պաշտոնական կայքէջում:

Մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգի կատարելագործմամբ ՊԵԿ-ը նախատեսում է առաջիկայում ներդնել «խելացի» ռիսկերի կառավարման համակարգ՝ արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով
 

Բագրատաշենի անցակետում մնացած բեռների տերերն ընդունում են իրենց մեղքն ու խնդրանքով դիմում իրավասու մարմիններին

 

 

 

ԱԺ-ն ընդունեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծը

ՀՀ զինվորական դատախազության ուսումնասիրություններով բացահայտվել է պետությանը պատճառված 8 մլրդ 672 մլն դրամի վնաս

2019-ի ապրիլին ունեինք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. Փաշինյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ