Քաղաքական - Քաղաքացին հեղափոխության ժամանակ ծանր խիստ վնասվածքներ է ստացել, դիմել է կառավարությանը եւ արձագանք չի ստացել. Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց քաղաքացի Զավեն Գրիգորյանի մասին:

«Չմոռանամ նշել ՀՀ հպարտ քաղաքացու` Զավեն Գրիգորյանի մասին, ով մեկ տարի առաջ`ապրիլի 16-ին՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ, ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների կիրառման ժամանակ ստացել է խիստ ծանր մարմնական վնասվածքներ, որի արդյունքում կորցրել է ամեն ինչ` աշխատանքային շինարարական պայմանագրերը, հայտարարվել է սնանկ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, Զավեն Գրիգորյանը մեկ տարի է՝ փորձում է վերականգնել իր առողջությունը, դիմել է իշխանության բոլոր կառույցներին եւ, ըստ էության, որեւէ տեղից արձագանք չի ստացել. «Այժմ նա սուր լեյկոզով գտնվում է Արյունաբանության ինստիտուտում, միաժամանակ ունի նաեւ մի քանի լուրջ հիվանդություններ»,- ասաց Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ Զավենը սնանկ է, որովհետեւ այն կազմակերպությունները, որոնց հետ նա կնքել էր պայմանագրեր, ուղղակի հրաժարվել են այդ պայմանագրերից, որովհետեւ նա մեկ տարի է` տեղափոխվում է հիվանդանոցից հիվանդանոց: Նա հարցրեց. «Հիմա ի՞նչ, հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ կառավարություն:

Ես հիշում եմ՝ հայտարարություն եղավ հեղափոխության օրերին, որ այն հպարտ քաղաքացիների մեքենաները, որոնք տուժել են հեղափոխական պայքարի արդյունքում կփոխհատուցվեն: Այս պահին ինձ չի հետաքրքրում, թե ինչ եղան հպարտ մեքենաները, այս պահին ինձ հետաքրքրում է ՀՀ քաղաքացին, ով Բաղրամյան պողոտայում հանուն հեղափոխության ստացել է ծանր մարմնական վնասվածք: Ո՞վ է պատասխանատու ՀՀ քաղաքացու համար: Ի դեպ, հիշեցնեմ, որ կառավարությունը բերել է նախագիծ՝ ապրիլի 23-ը Քաղաքացու օր հայտարարելու, Զավեն Գրիգորյանը այդ քաղաքացիներից մեկն է»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ