Հասարակություն - Հանրապետության 6 մարզերում ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ հատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ճամբարակի, Թալինի, Իջեւանի, Աշոցքի, Ջերմուկի, Գավառի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Ստեփանավանի, Ախուրյանի, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մաստարա-Ախուրյան ճանապարհահատվածում, Դիլիջանի ոլորաններում եւ Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Դիլիջանի ոլորանները առատ ձյան եւ խիտ մառախուղի պատճառով ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են:

Գավառի եւ Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ