Միջազգային - Brexit-ի շուրջ ճգնաժամը Բրիտանիայում նոր հրաժարականների է հանգեցրել

Brexit-ի պատճառով քաղաքական ճգնաժամը երկուշաբթի Մեծ Բրիտանիայում հանգեցրել է հերթական հրաժարականների. կառավարությունից հեռացել են բիզնեսի եւ արդյունաբերության հարցերով փոխնախարար Ռիչարդ Հարինգթոնը, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով նախարար Ալիսթեր Բերթը եւ առողջապահության փոխնախարար Սթիվ Բրայնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երեքն էլ երկուշաբթի հանդես էին եկել խորհրդարանին չորեքշաբթի օրակարգը որոշելու իրավունք տրամադրելու եւ Brexit-ի հետ կապված գործողությունների տաբեր տարբերակներով քվեարկելու օգտին, այդ թվում՝ այնպիսի արմատական գաղափարներով, ինչպես Brexit-ից հրաժարվելը, երկրորդ հանրաքվեի անցկացումը եւ ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալը:

 

Խորհրդարանը համապատասխան լրացմանը հավանություն էր տվել, որի դեմ հանդես էր եկել կառավարությունը: Կուսակցական կարգապահության կանոնների համաձայն՝ Հարինգթոնը, Բերթը եւ Բրայնը հրաժարական էին ներկայացրել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ