Տնտեսություն - Հայաստանում գրանցվել է 61 հազար փոքր ու միջին ձեռնարկություն. տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն

Հայաստանում գրանցված է 61 հազար փոքր եւ միջին ձեռնարկություն, որոնց մեծ մասը փոքր ընկերություններ եւ միկրոընկերություններ են։ Այս մասին մարտի 25-ին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», ինչպես նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի քննարկումների ժամանակ ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ կան ոլորտներ, որոնցում փոքր եւ միջին ձեռնարկությունները հիմնական շարժիչ ուժն են եւ մնալու են այդպիսին մոտ ապագայում։ «Համապատասխանաբար, մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրանց համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Դուք գիտեք, որ առաջիկայում Ազգային ժողովն սկսելու է Հարկային օրենսգրքի քննարկումը, եւ առավել կարեւոր կետերից մեկը առաջարկությունն է այն մասին, որ միկրոբիզնեսը պետք է ազատվի հարկերից»,- պարզաբանել է նախարարը։ Բացի այդ, ինչպես նշել է Խաչատրյանը, փոքր ու միջին բիզնեսի համար կշարունակվի պարզեցված հարկային ռեժիմը։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ