Քաղաքական - Փաշինյանը եւ Ալիեւը հնարավոր է հանդիպեն մարտի 29-ին Վիեննայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 29-ին Վիեննայում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ավստրիայի մայրաքաղաքում դիվանագիտական աղբյուրը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 29-ին Վիեննայում», - ասել է գործակալության աղբյուրը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայն են առաջիկայում հանդիպել:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում հանդիպել էին Հայաստանի վարչապետի հետ եւ Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Փաշինյանի եւ Ալիեւի առաջիկա հանդիպման նախապատրաստման հարցերը, այդ թվում քննարկման հնարավոր թեմաները», — ասվում է հայտարարությունում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ