Քաղաքական - Պետք է գնահատական տալ, թե որքանով է կրթական համակարգը ներգրավված եղել քաղաքական գործընթացներում. վարչապետ

Կառավարության այսօրվա՝ մարտի 25-ի արտահերթ նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կրթության խնդիրների մասին, նկատեց, որ շատերը գնահատում են, որ Հայ ժողովրդի պատմությունն ու Հայ եկեղեցու պատմությունը դրանք տարբե՞ր պատմություններ են, թե նույն պատմության տարբեր հատվածներ են:

«Կրթական համակարգում շատ հարցեր կան, որ հրատապ լուծում են պահանջում, բայց դա չի նշանակում ափալ-թափալ չմտածված որոշումներով առաջ գնալ: Մենք պետք է բաց լինենք առաջարկների, դիտողությունների, քննադատությունների համար, դրանք հերթով քննարկենք, հնարավորինս լայն ֆորմատով: Հասկանանք եւ կշռենք փաստարկները եւ գանք դրանց հիման վրա եզրակացությունների:

Մենք աշակերտին զբաղեցնում ենք շաբաթական իքս ժամ, այդ իքս ժամը բաժանում ենք տարբեր առարկաների միջեւ: Սա ռազմավարական նշանակության աշխատանք է, եւ մենք պետք է հասկանանք, թե ինչու ենք աշակերտին մեկ ժամ զբաղեցնում օտար լեզու, ենթադրենք, 2 ժամ զբաղեցնում ինֆորմատիկա, 3 ժամ զբաղեցնում պատմություն, հասկանանք, թե  դա որքանով է ապագայի մեր տեսլականի հետ համընկնում:  Պետության ռազմավարության տեսլականի շրջանակներում պետք է դա կառուցենք, բայց այս կարգի աշխատանք, ցավոք սրտի, չի արվել:

Երբ շատ դեպքերում ասվում է՝ արագ անենք, պետք է հաշվի առնենք, որ շատ բաներ պետք է արվեն զրոյից: Մենք այդ աշխատանքից հետո չենք կանգնելու, պետք է հստակ իմանանք, թե ուր են ուզում գնալ, ինչ նպատակի ենք ուզում հասնել»,-ասաց նա:

Վարչապետը շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը նաեւ կրթական համակարգում պետք է տեղ գտնի. «Հիմա պետք է նաեւ գնահատական տալ, ինչ է տեղի ունեցել կրթական համակարգում, որքանով է դպրոցական ու բուհական կրթական համակարգը ներգրավված եղել քաղաքական գործընթացներում: Քաղաքական գործընթացներում ներգրավված լինելով, որքանով է ներգրավված եղել ապօրինությունների, այդ թվում նաեւ ընտրակաշառքների եւ այլնի համակարգի մեջ: Դա ինչ ազդեցություն է ունեցել կրթության իրական բովանդակության վրա: Այդ իրական կոնֆլիկտները մենք պե՞տք է նկատենք, թե ոչ, իսկ նկատելու դեպքում՝ ինչպես պետք է վերլուծենք այդ իրավիճակը: Սրանք չափազանց հարցեր են, բայց դա չի նշանակում, որ դրանով չպետք է զբաղվենք»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս հարցերը խորքային են, որոնք կանխորոշելու են պետության ապագան։

«Հանրապետությունում մենք այդ կուլտուրան ունեցել ենք, երբ որ իշխանությունում ընդունված չէր, որ հանրության հետ բաց, պարզ, ազնիվ հարցերը կքննարկի, մենք պետք է այդ կուլտուրայից դուրս գանք: Մենք պետք է շատ սուր հարցերը քննարկենք հանրության հետ՝ բաց, անկեղծ մթնոլորտում, հակառակ դեպքում, մենք տեղապտույտի վիճակի մեջ կհայտնվենք, բայց, կարծում եմ, որ մենք երաշխավորում ենք, որ տեղապտույտի մեջ չենք հայտնվի, քանի որ գիտենք ինչի համար ենք հավաքվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ